National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.11.2016
Բաց դասն անցկացրել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը
1 / 4

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնի չորրորդ կուրսի ուսանողները: Բաց դասն անցկացրել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով ուսանողների դասախոսն է:

Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանն այն վայրն է, որտեղ քաղաքական ուժերը միմյանց հետ բանավիճելով, գտնում են տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լուծումները:

Աժ նախագահը մանրամասն ներկայացրել է այժմ քննարկման փուլում գտնվող, կառավարության ներկայացրած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Մասնավորապես՝ Գալուստ Սահակյանն անդրադարձել է փաթեթի վերաբերյալ ուսանողների բարձրացրած մի շարք հարցերի՝ հավաքագրվելիք դրամական միջոցների կառավարմանը, շահառուներին հասանելիությանը, գործընթացի պարզ եւ թափանցիկ լինելու հանգամանքին, նաեւ այն պետական ծառայողներին, ովքեր կազատվեն այդ վճարներից: Ըստ ԱԺ նախագահի՝ սա եւս մեկ քայլ է մատնանշելու, որ յուրաքանչյուր հայ կանգնած է բանակի կողքին:

ԱԺ նախագահը նաեւ անդրադարձել է կոռուպցիոն երեւույթներին, դրանց դեմ պայքարին եւ հեռուստալրագրության ոլորտի խնդիրներին:

Այցի ավարտին ուսանողները լուսանկարվել են ՀՀ ԱԺ նախագահի հետ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am